‘Մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսն ավարտվել է փոխհրաձգությամբ’

1219

‘

ԱՄՆ-ում, Դալլասի արվարձանում, որտեղ մրցույթի արդյունքներով անցկացվում էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդես, անհայտ անձինք կրակ են բացել: Ոստիկանության պատասխան հրաձգության արդյունքում հրազենով զինված երկու հարձկվողները սպանվել են: Ոստիկանությունը հաղորդել է, որ նրանց ինքնությունը դեռևս չի պարզվել:

Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, երկու զինված մարդիկ մեքենայով մոտեցել են շենքի մուտքին, երբ միջոցառումն արդեն ավարտվելու վրա է եղել, և կրակ են բացել պահապանների ուղղությամբ՝ վիրավորելով նրանցից մեկին: Օգնության հասած ոստիկանների կրակոցների արդյունքում հարձակվողները սպանվել են:

Ցուցահանդեսը կազմակերպել է «Ազատության պաշտպանության ամերիկյան ընկերությունը», որը 10 հազար դոլար պարգև է սահմանել լավագույն ծաղրանկարի համար:

Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները վիրավորական են մուսուլմաններից շատերի համար: Dallas Morning News  հաղորդել է, որ ցուցահանդեսի և մրցույթի հակառակորդները դրանց կազմակերպիչներին մեղադրել են իսլամի դեմ գրոհ ձեռնարկելու մեջ: Մինչդեռ միջոցառման կազմակերպիչները հայտարարել են, թե օգտվում են կարծիք արտահայտելու իրենց իրավունքից:

Ըստ lenta.ru-ի՝ ցուցահանդեսի վրա հարձակման պատասխանատվությունն ավելի ուշ ստանձնել են «Իսլամական պետության» գրոհայինները:

Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հիշում ենք ու պահանջում Սերժիկ Սարգսյանի հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘«Հիմնադիր խորհրդարանի» անդամները ազատության մեջ են’