Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվող ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում շարունակում են հիացնել հայ ծանրորդները:
Քիչ առաջ Մ20 տարեկան 87 կգ քաշային աղջիկների մրցավեճում երկամարտի 202կգ (86+116) արդյունքով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Մարգարիտա Առաքելյանը: Հայ մարզուհին նաև փոքր ոսկե մեդալ նվաճեց հրում վարժությունում:
Մարգարիտայի ոսկին թվով 7-րդ չեմպիոնական մեդալն էր Հայաստանի հավաքականի համար: