‘Մարգարիտա Գասպարյանը պարտվեց երկրորդ շրջանում’

611

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը պարտվեց Հոլանդիայի Հերտոգենբոսխե քաղաքում ընթացող թենիսի մրցաշարի երկրորդ շրջանում։

Հայ մարզուհին մրցեց բելգիացի Գրետյե Մինենի հետ եւ պարտություն կրեց երկու սեթում՝ 4։6, 4։6։

Առաջին շրջանում Մարգարիտա Գասպարյանը 2:6, 7:6 (7:5), 6:4 հաշվով հաղթել էր Սլովակիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կուժմովային։ 

Խոտածածկով կորտերում անցկացվող այս մրցաշարի մրցանակային հիմնադրամը 250 հազար եվրո է։

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի’
Հաջորդ հոդվածը‘Անգլիացի մարզիչը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման’