RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է համագործակցությունը լրագրող Անտոն Կրասովսկու հետ։
Իր այդ որոշման մասին նա գրել է Telegram-ալիքում։
«Տվյալ պահին ես դադարեցնոմ եմ մեր համագործակցությունը, քանի որ ո՛չ ես, ո՛չ RT-ի մնացած անձնակազմը, չենք կարող թույլ տալ, որ անգամ այնպիսի միտք առկայծի, թե մեզնից որևէ մեկն ընդունակ է համաձայնել նման բարբաջանքին»,- գրել է Սիմոնյանը։ Նա Կրասովսկու ասածները որակել է «վայրի և նողկալի»։
Ավելի վաղ RT-ի «Антонимы» ծրագրի ընթացքում գրող Սերգեյ Լուկյանենկոյի հետ զրույցի ժամանակ Կրասովսկին հայտարարել է, թե հարկավոր է սպանել ուկրաինացի երեխաներին, որոնք քարոզչության զոհ են դառնում։
Ըստ РИА Новости-ի՝ Կրասովսկին ներողություն է խնդրել։
«Լսեք, ես իսկապես ամաչում եմ, որ չեմ տեսել այդ սահմանը։ Երեխաների պահով։ Դե, էդպես լինում է՝ եթերում նստած ես, ու քեզ տանում է, ու չես կարողանում կանգ առնել։ Ես ներողություն եմ խնդրում բոլորից, ովքեր ապշել են դրանից։ Ներողություն եմ խնդրում Մարգարիտայից, բոլորից, ովքեր այդ ամենը վայրենություն են համարել։ Հուսով եմ՝ ինձ կներեք»,- իր Telegram-ում գրել է նա։
Փոխանցում է tass.ru-ն։