‘
Միջազգային լրատվական գործակալության «Россия сегодня»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Կիրիլ Վիշինսկու կալանավորման հարյուրերորդ օրը հարց է բարձրացրել, թե արդյո՞ք Եվրոպայում այն կարծիքի են, որ լրագրողական աշխատանքի համար «պետական դավաճանություն կպցնելը» նորմալ է:
«Մենք հարցեր ունենք: Ուկրաինային՝ դուք իսկապե՞ս մտածում եք՝ որքան շատ լրագրող լինի ձեր բանտերում, այնքան մոտ կլինի եվրոպական պայծառ ապագան: Եվրոպային՝ դուք տեղյակ չե՞ք, մոռացե՞լ եք, չե՞ք նկատել, ձեզ արգելե՞լ են նկատել, թե՞ դուք էլ եք հիմա կարծում, որ լրագրողական աշխատանքի համար պետական դավաճանություն կպցնելը նորմալ է»,- ասել է Սիմոնյանը:
Նա նաև հaվելել է, որ ԱՄՆ-իn հարցեր չունի տալու. «Մենք պարզապես այլևս չենք հասկանում, թե դրանք ում ուղղենք»,- շեշտել է նա:
РИА Новости-ի ուկրաինական կայքի ղեկավար Կիրիլ Վիշինսկին ձերբակալվել է Կիևում մայիս ամսին: Լրագրողը մեղադրվում է պետական դավաճանության և ԴԺՀ-ին և ԼԺՀ-ին աջակցելու մեջ, նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում:
Դատավարության ընթացքում Վիշինսկին օգնություն է խնդրել Պուտինից:
Վլադիմիր Պուտինը իրավիճակն անվանել է «աննախադեպ»:
Փոխանցում է ria.ru-ն:
‘