‘
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, անդրադառնալով ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից արծարծված աղբահանման հարցին, առաջարկեց աղբի վերամշակման մենաշնորհ սահմանել:
Պատգամավորը բառացիորեն առաջարկեց աղբի վերամշակումը հանձնել մի որևէ օլիգարխի և դրանով իսկ լուծել Նուբարաշենի աղբանոցի հետ կապված խնդիրները:
Եսայանը հիշատակեց նաև միջազգային փորձը, նրա խոսքով՝ այդ բիզնեսը եկամտաբեր է ողջ աշխարհում:
‘