‘Մարգվելաշվիլի. Վիլնյուսի գագաթնաժողովից հետո մեզ մեկ տարվա տքնաջան աշխատանք է սպասվում’

765

Վիլնյուսի գագաթնաժողովից հետո կսկսվի չափազանց ծանր մի շրջան՝ մեկ տարի տևողությամբ: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այդ երկրում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ընթացքում: «Այդ մեկ տարվա ընթացքում Վրաստանը պետք է մեծ աշխատանք կատարի, որպեսզի իրապես տեղի ունենա ասոցացման և ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրումը՝ Վիլնյուսի գագաթնաժողովի գլխավոր ձեռքբերումը: Այդ ամենը կպահանջի մեկ տարվա աշխատանք, որպեսզի 2014 թ. սեպտեմբերին հասնենք համաձայնագրի ստորագրմանը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Ինչ վերաբերում է Վիլնյուսի գագաթնաժողովում Վրաստանի պատվիրակության կազմին, Մարգվելաշվիլին հայտարարել է, որ այն կղեկավարի ինքը, իսկ թե ով կլինի դրա կազմում՝ պարզ կլինի ավելի ուշ, հայտնում է Грузия-Online-ը:

Նախորդ հոդվածը‘Մինչև նոյեմբերի 17-ը Վրաստանի քաղաքացիություն կտրամադրվի դիմած արտասահմանցի բոլոր քաղաքացիներին’
Հաջորդ հոդվածը‘Ծառուկյանն արարատցիներին հորդորեց չվախենալ (Տեսանյութ, լրացված) ‘