‘Մարդասիրական օգնություն՝ կարկուտից տուժած արմավիրցիներին’

886

««Հայկական կարմիր խաչ» ընկերությունը որոշել է մոտ 100 մլն. ՀՀ դրամ կամ` 224 400 շվեյցարական ֆրանկ՝ 4000 մարդու սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ տրամադրել մայիսին կարկուտիծ տուժած արմավիրցիներին», ասվում է տարածած հաղորդագրությա մեջ:

Նշվում է նաև, որ մարդասիրական օգնության բաշխումը նախատեսվում է իրականացնել ս/թ հուլիսի առաջին շաբաթվանից:

Հիշեցնենք, որ մայիսի 12-17-ը տեղի ունեցած աղետալի կարկուտը մեծ վնաս հասցրեց Արմավիրի մարզի 46 համայնքների: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հետևանքների գնահատման հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն` ամբողջովին կամ մասնակի վնասվել են 46 համայնքների գյուղատնտեսական դաշտերը և այգիները,  տուժել է 12 800 ընտանիք, իսկ վնասի մոտավոր չափը կազմել է 25.268.56 մլրդ. ՀՀ դրամ կամ 60 մլն. ԱՄՆ դոլլար: 

Նախորդ հոդվածը‘Կառավարության աշխատակազմը ավելի քան 11 մլն դրամ է ծախսել հուշանվերների համար’
Հաջորդ հոդվածը‘Ռուստամ Իբրահիմբեկով. Ղարաբաղյան խնդրի լուծմանը խանգարում է իրավիճակն Ադրբեջանում ‘