‘«Մարդը եւ տիեզերքը». Գիտաժողով ԼՂՀ-ում ‘

837

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր, սեպտեմբերի 16-ին, ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած «Մարդը եւ տիեզերքը» գիտաժողովի մասնակիցներին:

Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից, իր ուղերձում Սահակյանը գոհունակություն է հայտնել Արցախում նման կարևոր միջոցառման անցկացման կապակցությամբ: «Հայկական լեռնաշխարհը հանդիսանում է տիեզերքի ուսումնասիրման երկրագնդի ամենահին վայրերից մեկը, ինչի մասին են վկայում այստեղ առկա հինավուրց աստղադիտարանները: Ոլորտը մեծ զարգացում է ապրել նաեւ 20-րդ դարում, որը կարելի է համարել հայ աստղագիտության ոսկե դարը: Տիեզերքի ուսումնասիրման գործում շոշափելի է նաեւ ծնունդով արցախցի գիտնականների ներդրումը, ինչը մեծ հպարտություն է ներշնչում մեզ բոլորիս», — ասել է Սահակյանը: Նա նաեւ հավելել է, որ այդ իսկ պատճառով,  չափազանց կարեւորում է տիեզերքի ուսումնասիրմանը նվիրված գիտական միջոցառումների անցկացումը Ղարաբաղում, հատկապես՝ անվանի մասնագետների մասնակցությամբ:

«Համոզված եմ, որ «Մարդը եւ տիեզերքը» գիտագործնական գիտաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջև դրված խնդիրները եւ կխթանի տիեզերքի ուսումնասիրման հանդեպ հետաքրքրությունը մեր հանրապետությունում», — նշել է Սահակյանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Ինչ էլ արել եմ, լավ եմ արել, եթե հնարավորություն ունենամ, էլի եմ անելու. Վ.Այվազյան’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի առաջնություն. «Միկան» ավելի ամրապնդեց դիրքերը’