‘Մարդկանց մտավոր զարգացումը «սպանողները»’

868

Սովորաբար մարդկանց սպանողները հայտնվում են անազատության մեջ, բայց կան նաև այնպիսիք, որոնք սպանում են ոչ ուղղիղ ձևով: Հենց նրանց հետևանքով է, որ շատերի մոտ կյանքի հանդեպ վերաբերմունքը վերածվում է «դիմանալ մինչև մահը» վիճակի: Ահա թե որոնք են այն երևույթները, որոնք խանգարում են մարդկանց մտավոր զարգացմանը, որոնց միացությունը ժամանակի ընթացքում հանգեցնում է նաև կյանքի հանդեպ հետաքրքրության կորստի:

«Ձանձրալի է»

Այս հայտարարությունը սպանում է հետաքրքրությունը, իսկ այն համարվում է ինքնազարգացման ամենակարևոր խթաններից մեկը: Այն, ինչ այսօր կարող է պակաս կարևոր թվալ, վաղը կարող է չափազանց անհրաժեշտ դառնալ: Վերհիշեք, թե ինչքան շատ երևույթների վերաբերյալ եք այս նախադասությունը արտաբերել, իսկ հետագայում փոշմանել դրա համար` Discovery կամ տարբեր ֆիլմեր դիտելիս:

Միատեսակ տեղեկատվություն

Միևնույն կայքեր, միևնույն հեղինակներ և նույնիսկ միևնույն արտիստներ երաժշտության մեջ: Բացի դա, շարունակ տեղեկատվության ընկալում միևնույն մարդկանց կողմից: Տեղեկատվության շրջանակը պետք է ամեն կերպ փորձել լայնացնել, որքան էլ դրանք «ձանձրալի» թվան:

Հեշտ ճանապարհներ

Մենք չենք ցանկանում մեզ ծանրաբեռնել անլուծելի թվացող խնդիրներով. Ավաղ: Բարդ իրադրությունները մարդկանցից ավելի մեծ կենտրոնացում և ջանք են պահանջում, հետևաբար ստիպում է զարգանալ, դե` համարյա այնպես, ինչպես տեղի է ունենում մկանների դեպքում:

Ձգտումների բացակայություն

Եթե դուք ձեզ համոզել եք, որ հասել եք բավարար արդյունքի, ձեր ինքնազարգացումը միանգամից կանգ կառնի: Վերհիշեք ամենահաջողակ սպորտսմեններին և սպորտային այն թիմերին, որոնք հաղթել են հնարավոր բոլոր տիտղոսները: Նրանց մեծամասնությունը պնդում է, որ միայն հաջողության կրկնությունն է խոսում իրենց իրական մակարդակի մասին:

Հարցերի բացակայություն

Երբ ինքներդ ձեզ դադարում եք հարցնել` «ինչո՞ւ» կամ «հանուն ինչի՞» դուք միանգամից վտանգի տակ եք դնում ինքներդ ձեզ:

Հրաժարում ստեղծագործելիս

Դուք ինքներդ եք պատնեշներ ստեղծում ձեզ համար, այնինչ, թեկուզ փոքր և դպրոցական տարիքում շատ մոտ էիք որևէ լավ բան ստեղծելուն: Բացի դրանից, ստեղծագործելը համարվում է ինքնաարտահայտման ամենահարմար ուղին, որի ավարտին ձեր ինքնագնահատականը կարող է բարձրանալ:

Հանդիմանության բացակայություն

Նույն ինքնագնահատականի բարձրացումը այդքան էլ օգտակար չէ, երբ այն ձևավորված է բացառապես սիրված մարդկանց կարծիքների հիման վրա: Ովքեր ձեզ տեսնելիս կարող են շարունակ հիանալ` թե որքան տաղանդավոր եք դուք և այլն: Փորձեք դրսևորվել ավելի կայացած շրջանակներում և լսել քննադատություն, որը ճիշտ ընկալելու դեպքում կօգնի կատարելագործվել:

Հավակնության կորուստ

Հնարավոր է` դուք շարունակ ձախողվել եք, բայց դա չպետք է ձեզ կարողանա կոտրել և դարձնել պակաս հավակնոտ: Ցանկությունների և նպատակների վերադասավորումը սովորական երևույթ է, բայց այն չպետք է ձեզ նույնացնի ձեր իսկ կողմից «մոխրագույն զանգվածի» հետ:

Կուռքերի բացակայություն

Վերհիշեք, թե որքան շատ կուռքեր ունեիք փոքր տարիքում: Միգուցե նրանց մասին դուք չեք մոռացել, բայց շատ ավելի հավանական է, որ` միայն ինքերդ ձեր մանկության հանդեպ հարգանքից ելնելով: Կուռքերից ձերբազատվելը, իհարկե, նաև նշանակում է հասունության ձեռքբերում, բայց այն նաև խանգարում է որևէ «կատարյալ» երևույթի վերածվելու ձեր երազանքին:

 

Նախորդ հոդվածը‘Ինչ է սպասվում Տիգրան Սարգսյանին. 7or.am’
Հաջորդ հոդվածը‘Լ.Զուրաբյան. Իշխանությունները կարող են խորհրդարանում կատարվածն օգտագործել պայմանագրերը վերաբանակցելու նպատակով’