Իլոն Մասկի Neuralink ընկերությունը մարդու գլխուղեղում առաջին անգամ չիպ է տեղադրել, Ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկացրել է ինքը
Մասկը, X սոցցանցում հունվարի 29-ին արված գրառմամբ։
Անցած տարվա սեպտեմբերին նրա ընկերությունը թույլտվություն էր ստացել նոր տեխնոլոգիաները փորձարկել մարդկանց վրա և սկսել էր պացիենտներ հավաքել։ Ռոբոտի օգնությամբ տեղադրվող չիպը հատուկ հավելվածներին է փոխանցելու ուղեղի ազդանշանները՝ մասնավորապես շարժվելու մտադրության մասին։
Առաջին հերթին նախատեսվում է ծանր հիվանդություններով տառապող մարդկանց հնարավորություն տալ միայն մտքի միջոցով կառավարել համակարգչի կուրսորը կամ ստեղնաշարը։ Նյարդաբանական ծանր հիվանդ մարդկանց դա կօգնի ավելի հագեցած կյանք վարել, հաղորդում է «Ազատություն»-ը։