‘Մարդու իրավունքների գծով ԵՄ պատժամիջոցներն Իրանի դեմ երկարացվել են մեկ տարով’

1163

Երեքշաբթի ուժի մեջ է մտել մարդու իրավունքների հարցերով ԵՄ պատժամիջոցներն Իրանի դեմ մեկ տարով երկարացնելու որոշումը: Այդ մասին նշվում է Եվրամիության պաշտոնական ամսագրում:

«ԵՄ-ն Իրանում մարդու իրավունքների խախտումների համատեքստում մինչև 2017 թ. ապրիլի 13-ը երկարացրել է իր արգելող միջոցները 82 մարդու և  մեկ կազմակերպության նկատմամբ»,- ասվում է որոշումում, որը հրապարակման պահից մտել է ուժի մեջ: Այդ «սև ցուցակի» բոլոր անդամներին արգելվում է մուտքը Եվրամիության տարածք, իսկ նրանց ֆինանսական ակտիվները ենթակա են սառեցման, եթե հայտանաբերվեն եվրոպական բանկերում:

Ինչպես ԵՄ Խորհրդում պարզաբանել են ТАСС-ին՝ մարդու իրավունքների հարցերով Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներն «ամենևին կապ չունեն այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ կնքված պայմանագրի և համապատասխան պատժամիջոցները վերացնելու հետ»: «Մարդու իրավունքների գծով սահմանափակող միջոցներն ինքնուրույն, անկախ ուղղություն են»,- նշել են ԵՄ Խորհրդի մամլո ծառայությունում:

Նախորդ հոդվածը‘«Լեսթերիի» վերջին տնային խաղի տոմսերը վաճառվել են 90 րոպեում’
Հաջորդ հոդվածը‘Պենտագոն. ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքը կմեծանա’