‘«Մարդու իրավունքների հարցերով» արքայազնը’

692

Պատմության մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով վարչության գլխավոր հանձնակատարը մուսուլման կլինի: Հորդանանցի արքայազն Զեիդ ալ-Հուսեյնը արդեն օգոստոս ամսին կանցնի իր պարտականությունների կատարմանը, երբ ավարտվեն գործող գլխավոր հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյի լիազորությունները: Զեիդ ալ-Հուսեյնի թեկնածությունն առաջադրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

«Ես կլինեմ առաջին գլխավոր հանձնակատարն ասիական մայրցամաքից, ինչպես նաև՝ մուսուլմանական և արաբական աշխարհներից»,- ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հայտարարել է ալ-Հուսեյնը: Այդ որոշումը, ըստ արքայազնի՝ «արտացոլում է միջազգային հանրության պատրաստակամությունը՝ աշխարհի այդ մասում նույն կերպ պայքարելու հանուն մարդու իրավուքների պաշտպանության, ինչպես մյուս բոլորում»:

50-ամյա արքայազն Զեիդն արդեն ավելի քան տասը տարի է՝ գլխավորում է Հորդանանի առաքելությունը ՄԱԿ-ում: 2007 թ. նա նշանակվել է Հորդանանի դեսպանը ԱՄՆ-ում, բայց երեք տարի անց, վերադառնալով Վաշինգտոնից, զբաղեցրել է իր նախկին պաշտոնը:

2006 թ. արքայազն Զեիդը համարվում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկը, սակայն այդ պաշտոնը զիջեց Կորեայի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Պան Գի Մունին: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հայկական պատվիրակությունը Բաքվում խմել է Ղարաբաղի անկախության կենացը’
Հաջորդ հոդվածը‘Ահա թե ումից է վախենում ոստիկանությունը’