‘Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցներն այցելել են ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին’

980

Մարդու իրավունքների պաշտպանի ազատազրկվածների  հարցերով խորդհրդական Երանուհի Թումանյանցը և Արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը քիչ առաջ այցելել են  ձերբակալվածների  պահման վայրում գտնվող Վոլոդյա Ավետիսյանին: Նրա հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում Վ. Ավետիսյանը որևէ բողոք չի ներկայացրել, նշել է, որ  ձերբակալումը կապ չունի իր՝ վերջին շրջանում ծավալած հասարակական  ակտիվ գործունեության հետ և հավաստիացրեց, որ իր նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվել:

Պաշտպանի ներկայացուցիչները  ծանոթացան  ձերբակալման  արձանագրությանը, մնացած փաստաթղթերին՝  փաստելով   դրանց իրավաչափությունը: Միաժամանակ Վ. Ավետիսյանին պարզաբանեցին իր իրավունքները և առաջարկեցին անհրաժեշտության դեպքում դիմել Պաշտպանի աշխատակազմ:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/ 20.09.2013թ. ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը: Այդ մասին տեղեկացնում են ՊՆ քննչական ծառայությունից:

Ըստ աղբյուրի՝ Վ. Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, քաղաքացի Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին ելույթ կունենա ԵԽԽՎ աշնանային լիագումար նիստում’
Հաջորդ հոդվածը‘«Ռոյալ էքշըն», կամ՝ վարչապետը «գաղտնի» գրոհում է’