‘Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալն ազատվել է աշխատանքից’

1482

Այսօր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով, սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղեկալ, աշխատակազմի ղեկավար Աշոտ Վահանյանը: Այս մասին iLur.am-ին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից: 

Կարեն Անդրեասյանը խորն ափսոսանք է հայտնել Աշոտ Վահանյանի հեռանալու կապակցությամբ և բարձր է գնահատել գործակցության ողջ ընթացքում նրա աշխատանքն ու ներդրումը՝ մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնելիս: 

Աշոտ Վահանյանն իր աշխատանքային գործունեությունը պատրաստվում է շարունակել մասնավոր ընկերությունում:

Նախորդ հոդվածը‘Հ1-ը խախտել է ԱԺ կանոնակարգը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում կատարվում է «ցորենի ալյուր» ապրանքային շուկայի ուսումնասիրություն’