‘Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանը՝ iLur.am-ում հրապարակված դիմումին’

965

Ի պատասխան երեկ iLur.am-ում հրապարակված «Բաց դիմում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին» վերնագրով հոդվածի՝ այսօր էլեկտրոնային հաղորդագրություն ենք ստացել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից, որը ներկայացնում ենք ստորեւ.

Հարգելի պարոն Պողոսյան,

Մենք հնարավորության սահմաններում արձագանքում ենք մեզ ուղղված բոլոր դիմումներին և անդրադարձերին նույնիսկ այն դեպքերում, երբ ամենևին համամիտ չենք դրանցում արտահայտված գնահատողական դատողությունների հետ: Հետևաբար, պատասխանում ենք նաև Ձեր բաց դիմումին:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ուրիշի իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել միայն այդ անձանց ներկայացուցիչները, ինչպես նաև մահացած անձանց ընտանիքների անդամներն ու ժառանգները: Հետևաբար, Պաշտպանը չի կարող քննարկման ընդունել Ձեր կողմից ներկայացված դիմումը:

Կարեն Անդրեասյան

Նախորդ հոդվածը‘Սևանի հատակին սուզորդները սնկաձև ժայռեր են հայտնաբերել’
Հաջորդ հոդվածը‘Գինեգործների միության նախագահ. Կառավարությունը ոչ թե լուծում է ռազմավարական զարգացման հարցերը, այլ խստացնում է հարկահավաքությունը’