‘Մարդ կա՝ մարդ է, մարդ էլ կա՝ չգիտի, որ տրանսպորտն ու հացը թանկացել են’

2563

Պարզվում է՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդիրը ոչ բոլորին է հու­զում: Ավելին, կան այնպիսի մարդիկ, ընդ որում՝ հայտնի, որոնք անզամ տեղ­յակ չեն ուղեվարձի թանկացումից կամ դրա դեմ ծավալվող պայքարից:

Դերասան Արտաշես Ալեքսանյանը, օրինակ, «Ժողովուրդ»-ի զանգից է իմա­ցել, որ հանրային տրանսպորտի ուղե­վարձը թանկացել է: Դերասանը պատճառաբանել է, թե ինքը նույնիսկ հե­ռուստացույց չի նայում, դրա համար էլ ոչինչ չզիտի:

Պարոն Ալեքսանյան, Դուք ինձ զար­մացրիք: Ամբողջ քաղաքը լի է ակտիվիստներով, էլ չեմ ասում, որ Ձեր կոլեգա­ները բոլորովին անվճար իրենց մեքենա­ներով ուղևորներ են տեղափոխում, ու Դուք ասում եք, որ տեղյակ չեք:

-Չգիտեի, իսկ ովքե՞ր են այդ ակցիան անում, բանուգործ չունեն, պարապ են մնացել, թե ոնց:

Պարապ չեն, ուզում են քաղաքացինե­րին որևէ կերպ օգնած լինել:

-Հասկացա, բա մենք ինչի՞ տեղյակ չենք նման բաներից:

Դա արդեն Ձեր անտարբերության հե­տևանքն է:

-Դա իմ զբաղվածության հետևանքն է, որովհետև ես չեմ հասցնում ոչ հեռուստա­ցույց նայել, ոչ համակարգչով շփվել:

Իսկ Ձեր շրջապատում չկա՞ն մարդիկ, որոնք երթուղայիններից են օգտվում:

-Բայց ես ո՞ւմ երեսն եմ տեսնում: Գնում եմ նկարահանումների, դասի, իմ գործե­րով… Լավ, իսկ ինչի՞ է թանկացել: Դա որ թանկացավ, հացն էլ կթանկանա:

 —Հացն արդեն թանկացել է, դրանի՛ց էլ տեղյակ չէի՞ք:

 -Ամիսուկես է՝ շատ խիստ զբաղված եմ, ինձ ոչինչ չի հետաքրքրել, գնացելեմ նկարահանումների, դասի, նոր բան եմ գրում:

 —Բայց Դուք այս քաղաքում եք ապրում

 -Գազի ու լույսի մասին գիտեի:

 —Լավ, իսկ որ կենտրոն եք իջնում, չե՞ք տեսնոմ ակտիվիստներին, մարդկանց, որոնք բողոքում են:

 -Ես քաղաքի հետ ե՛րբ եմ շփվում որ, ես քաղաքից դուրս եմ:

Նախորդ հոդվածը‘Ամոթ չէ վճարել 100 դրամ. Հայ աստղերի հոլովակը’
Հաջորդ հոդվածը‘Օզբիլիսի տեղափոխությունը «Սպարտակ» արդեն իրականություն է. Մամուլ’