‘Մարեզը կմնա «Լեսթերում»’

1246

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հայտարարել է, որ թիմի առաջատարներից Ռիյադ Մարեզն այլ ակումբ չի տեղափոխվելու։

-Ես համոզված եմ՝ Մարեզը մնալու է։ Ռիյադը ցանկանում է կարիերան «Լեսթերում» շարունակել։ Նա այստեղ երջանիկ է։ Նա ինձ չի ասել․ «Մարզի՛չ, ցանկանում եմ հեռանալ»։ Ո՛չ, Մարեզն այստեղ իրեն լավ է զգում,-ասել է Ռանյերին։

Հավելենք, որ Անգլիայի նախորդ առաջնությունում Մարեզը մասնակցել է 37 հանդիպման, խփել է 17 գոլ, կատարել է 11 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘Նիսում զոհված ՀՀ քաղաքացիները երկուսն են’
Հաջորդ հոդվածը‘Լա լիգայի մեկնարկային տուրի խաղացանկը’