‘
Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը Վաշինգտոնի մրցաշարի երրորդ շրջանում ռումին Մարիուս Կոպիլի դեմ դժվարին հաղթանակից հետո չի կարողացել զսպել էմոցիաները և արտասվել է:
Հանդիպումը տևել է 3 ժամ, 4 րոպե. միայն առաջին սեթում Մարեյը 5:0 հաշվով հաղթելիս է եղել, սակայն իրար հետևից զիջել է 7 գեյմ: Խաղն ավարտվել է 6;7 (5), 6;3, 7;6 (4) հաշվով:
Հաղթանակից հետո բրիտանացի թենիսիստը նստել է և մոտ 5 րոպե արտասվել:
Հավելենք, որ Մարեյի հաջորդ մրցակիցը ավստրալացի Ալեքս դե Մինորն է: Վաշինգտոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու շնորհիվ Մարեյը կբարձրանա ATP վարկանիշային աղյուսակի 374-րդ հորիզոնական. այժմ երբեմնի առաջին ռակետը զբաղեցնում է 832-րդ հորիզոնականը:
‘