‘Մարզական մեկնաբանը խաղի ժամանակ ռասիստական արտահայություններ է արել’

711

Շվեդիայի ֆուտբոլի առաջնության ԱԻԿ — «Եֆլե» հանդիպումը վարող 78-ամյա մեկնաբան Բո Հանսոնը՝ արձագանքել է եւս մեկ սեւամորթ խաղացողի՝ Կվամե Կարիկարիի խաղադաշտ դուրս գալու փաստին եւ ուղիղ եթերի ժամանակ բացականչել է. «Բավակա՛ն է արդեն սեւամորթներին խաղադաշտ մտցնել»:

Հեռուստամեկնաբանը պնդում է, թե չի իմացել, որ գտնվում է Radiosporten-ի ուղիղ եթերում: Նա նաեւ հրաժարվել է ներողություն խնդրել՝ համարելով, որ ոչ մեկին չի վիրավորել եւ վնաս չի պատճառել:

«Ես արդեն այնքան ծեր եմ, որ իմ համար այդ բառերը այլ իմաստ են պարունակում: «Սեւ» — դա իմ կողմից արհամարանքի դրսեւորում չէ: Ես կարող եմ նաեւ ասել «դեղին»՝ չինացու, կամ էլ «սպիտակ»՝ այլ մարդկանց մասին: Այստեղ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում:

Հասկանում եմ, թե ինչու հասարակական նման բուռն արձագանք եղավ: Մեր օրերում դա շատ լուրջ երեւույթ է: Ես ինձ համար անկյունում նստած խոսում էի: Իմ բառերը ոչ մեկին հասցեագրված չէին: Միանշանակ դա չպետք է ուղիղ եթերում հայտնվեր»,- Հանսոնի խոսքն է մեջբերում The Local-ը:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացին ինքնաթիռով նռնակ է տեղափոխել’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ-ը կանխել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հերթական սադրանքի փորձը ‘