‘Մարզահամերգային համալիրի դիմաց կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը. Ա1+’

1360

Կառավարությունը հավանություն է տվել Կարեն Դեմիրճյանի արձանը Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրելու մասին նախագծին: Այն կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ա1+»-ի փոխանցմամբ, կառավարության նիստում ներկայացնելով նախագիծը՝ նախարարը նշել է, որ հուշարձանի տեղադրման աշխատանքների համար կպահանջվի 3մլն 281 հազար դրամ։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե երբ հուշարձանը տեղադրված կլինի, Սուրեն Պապիկյանը ժամկետներ չի նշել։

 

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Ոնց ասեք, միայն թե լռեք’
Հաջորդ հոդվածը‘Առաջիկա ժամերի ընթացքում «Արսենալը» կարող է երկու նոր խաղացող ունենալ’