‘
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի տնօրինությունը կրկին դիմել է մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության նախարարությանն ու Վարչական դատարանին՝ ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ բաժնի որոշումն առ ոչինչ ճանաչելու վերաբերյալ: «ԴԱՀԿ ծառայության վերը նշված բաժինն ապօրինի կառույց է, որի որոշումներն իրավական ուժ չունեն»,-նշվում է մամլո հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, եթե նախկինում ՄՀՀ-ի աճուրդի մեկնարկային գինը կազմում էր 19 350 000 000.0 դրամ (մոտ 46 մլն ԱՄՆ դոլար), ապա ԴԱՀԿ աճուրդների կայքում այսօր թարմացված «Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի» հետ կապված առաջարկով համալիրի մեկնարկային գին է սահմանվել 15 մլրդ 673 մլն 500 000 դրամը:
Նշենք, որ համաձայն օրենքի` եթե աճուրդի կազմակերպիչը սահմանված 10 օրերի ընթացքում առաջարկ չի ստանում, գինը նվազեցվում է 10 տոկոսով: Սա արդեն գնի երկրորդ իջեցնում է:
‘