‘
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը կոչ է արել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր այսօր մարզերից Երևան տեղափոխվելիս կհանդիպեն անհարկի խոչընդոտների, խնդրում ենք դիմել ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին՝ հետևյալ հեռախոսահամարով 011 513 – 314:
Վարդանյանը նաև հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:
‘