‘Մարզիչը թիմի կազմը Ֆեյսբուքով է որոշելու’

680

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Շտիմացը 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Ուելսի հավաքականի հետ խաղից առաջ Ֆեյսբուք սոցցանցում օգտատերերին կոչ է արել առաջարկել հանդիպման մեկնարկային կազմն ու մարտավարությունը, տեղեկացնում է Sports.ru-ն: Հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 16-ին:
 «Ցանկանում եմ քննարկել Ուելսի հետ երեքշաբթի կայանալիք խաղը,- գրել է Ֆեյսբուքի իր էջում Շտիմացը: — Ո՞րն է այդ խաղում մեր թիմի իդեալական կազմը: Ի՞նչ մարտավարություն կկիրառեի՞ք: Միգուցե` 4-3-3: Առաջարկություններ արեք»:

Նախորդ հոդվածը‘Նորվեգացի մարմնամարզիկը ողջ է մնացել 1200 մետր բարձրությունից վայր ընկնելուց հետո (վիդեո)’
Հաջորդ հոդվածը‘Երևանի 2794-ամյակը (ֆոտոռեպորտաժ)’