‘Մարզպետը խոստովանում է, որ ողջ վարչական ռեսուրսը ծառայեցվել է Սերժ Սարգսյանին. Մամուլ’

1513

«Գեղարքունիքի մարզում Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է ավելի քան 100 հազար, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 22 հազար 731 ձայն կամ մոտ 5 անգամ պակաս: Եվ ահա, փետրվարի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի խորհրդակցության ժամանակ խոսել է փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունների մասին: «Հրապարակը» մեջբերում է բառացի. «Անդրադառնալով մարզում ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին տված բարձր քվեներին, Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին և այլոց, ովքեր աշխատել և ճիշտ կողմնորոշում են ցուցաբերել ընտրությունների ընթացքում՝ ապահովելով նման ցուցանիշ»:

Տեքստը վերցված է մարզպետարանի կայքից: Սա ինքնախոստովանական ցուցմունք է և միաժամանակ հաղորդում հանցագործության մասին: Մարզպետը հայտարարում է, որ մարզի ողջ վարչական ռեսուրսը ծառայեցվել է Սերժ Սարգսյանին, և հենց դրա համար է շնորհակալ, այլ ոչ թե սահուն, ապահով, անցնցում ընտրություն կազմակերպելու:   

Նախորդ հոդվածը‘Սերժի ու իր երիտշրջապատի ծրագրած «Մարտի 1» օպերացիան ձախողվեց’
Հաջորդ հոդվածը‘Մտավորականը. Մամուլ’