‘Մարիամ Հովհաննիսյան. Ավիրեցի՛ն, քանդեցի՛ն, ջնջխեցի՛ն, բայց սրտբացությունը մեր քաղաքի չկարողացան կոտրել’

2085

Հետաքրիր է`առավոտվանից փորձում եմ մտածել ընտրությունների մասին: Բայց ոչ մի միտք ավարտին չեմ կարողանում հասցնել: Անվերջ ուշադրությունս շեղվում է ու ես հայտնվում եմ Երևանի փողոցներում…Զբոսնում եմ…Մեր բալկոնից հետևում եմ Ամիրյան փողոցով քայլող մարդկանց…Հանրապետության հրապարակի ժամացույցին եմ նայում`կարծես թե երեք անց կես է.. մեկ էլ հանկարծ՝ Մոսկովյան փողոցով եմ քայլում..մեկ էլ տեսար՝ կագնած եմ Թամանյանի արձանի առջև… Ազատության հրապարկում եմ, հետո՝մեր բակում …Մեր բակից հայտնվում եմ Հրապարակի շատրվանների մոտ… Եվ հետո ինձ բռնացնում եմ, որ իմ սկզբնական մտքից շեղվեցի. «Ա՜խր ես ընտրությունների մասին էի մտածում…» Նորից սկզբից սկսում եմ վերլուծել ընտրությունների հնարավոր ընթացքը և նորից կեսից հայտնվում եմ լրիվ այլ տեղ՝ այլ մթնոլորտում: 

Սկզբից չէի հասկանում՝ ինչպես կարող է պատահել, որ ես՝ քաղաքականացված Մարիամս, ընտրություններից մի օր առաջ փաստացի «չմտածեմ» ընտրությունների մասին: Հետո հասկացա, որ ո՛չ, շատ լավ էլ մտածում եմ, պարզապես էդ մի օրը՝ ընտրությունների օրը, կուլ եմ տալիս: Վաղը ոչ թե սովորական, հերթական, մի քաղաքական ընտրության օր է, այլ հենց Երևանի օրն է: Երևանն ինձ համար աշխարհի ամենալավ, ամենագեղեցիկ, ամենասրտբաց, ամենահրաշալի քաղաքն է: Ներող կլինեք, իմ խիստ սուբյեկտիվ և իրականության հետ կապ չունեցող կարծիքի համար: Երևանը պարզապես ի՛մ քաղաքն է: Քաջ գիտակցում եմ, որ գործնականում Երևանը շատ հեռու է աշխարհում լավ, գեղեցիկ, հրաշալի համարվող քաղաքներից: Ցավոք, համեմատության եզրեր անգամ չկան: Իսկ ահա սրտբացության առումով ոչ մի քաղաք աշխարհի իմ Երևանին չի հասնի: Ավիրեցի՛ն, քանդեցի՛ն, ջնջխեցի՛ն, ոչնչացրի՛ն, բայց սրտբացությունը մեր քաղաքի չկարողացան կոտրել: Վաղը բացառիկ հնարավորություն ունենք, շտկելու մեր սխալը, վերադարձնելու մեր խեղճացած քաղաքին իր նախկին շուքն ու արժանապատվությունը:
Փաստորեն ընտրությունների մասին մտածելիս`ես միանգամից հայտնվում էի նոր, հանդարտ, ազատագրված Երևանում`մայիսի յոթի Երևանում՝ բաց թողնելով ընտրության օրը..Կարծես թե ենթագիտակցորեն կասկած չունեմ, որ լավ է լինելու…

Նախորդ հոդվածը‘«Մետալիստ» — «Դինամո» Կիեւ` Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Ահազանգ. Նոր Նորքում ՀՀԿ-ն քարոզչական բուկլետներ է բաժանում’