Մարիամ Ղարագյոզյան. Ի՞նչ են ուզում միմյանցից այս մարդիկ

1045

Մարիամ Ղարագյոզյանը Ֆեյսբուքում գրում է.

«Իշխան Սաղաթելյանի ելույթը Ազատության հրապարակում լսողների մեջ մեկը տեսնես չկա՞ր, որ մտածեր` այս ինչեր ա խոսում։ Չէ՛, դրանց մտածելու ձևը դիագնոզ ա։ Մարդն իրոք հավատում ա, թե 20 տարի երկրին խաղաղություն են բերել, այս մարդու պատկերացումներում էլ խաղաղությունն այդպիսի բան ա` ամիսը երկու զոհ, օրեցօր աճող ագրեսիա, փակուղի տանող բանակցություններ, պրոցեսների երկարաձգում, մեզնից հետո էլ` թեկուզ ջրհեղեղ։

Ու այս ելույթի մեջ ամենաանհեթեթն այն էր, որ ասում ա, թե հետո եկան «խաղաղության ու փոխզիջումների» ջատագովները, մեր երկրի գլխին փորձանք բերեցին` նույնացնելով Նիկոլի վարած արտաքին քաղաքականությունը Լևոն Տեր֊Պետրոսյանի վարած քաղաքականության հետ։ Այստեղ դիագնոզի ամենածանր պահն ա, որովհետև Նիկոլի վարած քաղաքականությունն իրենցից ոչ պակաս, եթե ոչ ավել «ոչմիթիզական» էր ու աղերս չուներ Լևոն Տեր֊Պետրոսյանի քաղաքական գծի հետ, այլ նույն քաղաքական գիծն էր, ինչ իրենք են տարել տասնյակ տարիներ ու դեռ շարունակում են տանել։

Փաստորեն, մեր ընդդիմությունն ու իրենց ծափահարող տասնյակ հազարավոր քաղաքացիներ չեն հասկանում մի պարզ իրողություն, որ աղետը իրենց մտածելու ձևի մեջ ա, նույն մտածելակերպի կրող ա եղել նաև Նիկոլ Փաշինյանը։

Ի՞նչ են այս մարդիկ ուզում միմյանցից` մարդ չի հասկանում։ Ինձ մեկդ բացատրեք, էլի»։

Նախորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. Հուսադրող մի ակնթարթային մտորում…
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Լիվերպուլի» եւ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակները (տեսանյութ)