‘
Մանուշակագույն կակաչներով և պինգվինա-թիթեռա-ֆլամինգոյատիպ մուտանտանման արձաններո՞վ են միջավայրի աղտոտման դեմ պայքարում: Առնվազն ծիծաղալու է»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Մարիամ Սուխուդյանը՝ գնահատելով այն հանգամանքը, որ 2012 թվականին քաղաքապետարանը 41 մլն 110 հազար դրամ է տրամադրել շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի համար:
Մենք հետաքրքվեցինք՝ արդյոք Մարիամը տեղյակ է քաղաքապետարանի կողմից իրականացվող գոնե մեկ միջոցառման մասին, որի համար այդքան շատ ֆինանսական միջոցներ են հատկացվում: Բնապահպանը վստահեցրերց, որ ոչ մի միջոցառում էլ չի իրականցվում:
«Ակնհայտ է՝ միայն կարողանում են հանրության կյանքի գնով ազատագրած այգիները իրենց վերագրել, բայց դե մարդիկ էլ հո հարիֆ չեն, նրանց հնարավոր չէ խաբել քաղաքապետարանի՝ «օդնոկլասիկիների» ոճով անճաշակ, խլացնող փայլփլուն դիզայնով»,- պարզաբանեց բնապահպան ակտիվիստը՝ շեշտելով, որ եթե մի բան արվում է, ապա միայն հանրության ջանքերի շնորհիվ:
«Իշխանությունները միայն այդ խնդիրները ստեղծողներն են, ուրիշ ոչինչ»,-նկատեց Մարիամը՝ հավելելով, որ Երևանում վիճակը ավելի է բարդանում: Ըստ նրա՝ 29 հանքավայր միայն Երևանում է շահագործվելու:
Վերջում Մարիամ Սուխուդյանը խորհուրդ տվեց այցելել նախկին «Երիտասարդական» պալատի տարածք, ու տեսնել, թե ինչպես է այդտեղ շահագործվում հանք՝ ինտենսիվ կերպով աղտոտելով Երևանը:
‘