‘
Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Բարսելոնայի փողոցները՝ արտահայտելու իրենց աջակցությունը երկրի միասնականությանը:
Կատալոնիայի անջատման հակառակորդներն իրենց ակցիայի համար հատուկ են ընտրել կիրակին, քանի որ այդ օրը, այսպես կոչված՝ «Իսպանիդադի»՝ իսպանացի ժողովրդի և իսպաներենի օրն է:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը մամուլում բաց նամակ է հրապարակել իսպաներեն և կատալոներեն լեզուներով, որտեղ պատրաստակամություն է հայտնել «կամուրջ գցել»՝ տարածաշրջանի ղեկավարության հետ բանակցությունների և Կատալոնիային ավելի մեծ ինքնավարություն տրամադրելու նպատակով:
Ամսվա սկզբին Կատալոնիայի ղեկավարությունը, չնայած Իսպանիայի սահմանադրական դատարանի արգելքին, որոշել է նոյեմբերի 9-ին անցկացնել անկախության հանրաքվե:
Փոխանցում է euronews-ը:
‘