‘
Ֆրանսիայի կառավարության սխալ քաղաքականությունն է հնարավոր դարձրել ահաբեկչական գործողությունները Charlie Hibdo-ի խմբագրությունում և Փարիզի սուպերմարկետում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ազգային ճակատի ղեկավար Մարին Լը Պենը New York Times-ին տված հարցազրույցում:
«Ֆրանսիան, որտեղ պահպանվում են մարդու իրավունքներն ու ազատությունները, իր սեփական տարածքում հարձակման է ենթարկվել ամբողջատիրական գաղափարախոսության՝ իսլամական արմատականության կողմից»,- ասել է քաղաքական գործիչը: Նրա կարծիքով՝ դրան նպաստել է մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը Եվրամիության երկրների սահմաններով: «Ամեն տարի անարգել կերպով տոննայով զենք է տեղափոխվում Ֆրանսիա Բալկաններից, հարյուրավոր ջիհադականներ ազատ տեղաշարժվում են ամբողջ Եվրոպայով»,- նշել է Լը Պենը:
Ֆրանսիայի իշխանություններն այդպես էլ ներգաղթյալներին ֆրանսիական հասարակությանն ինտեգրելու խելամիտ քաղաքականություն չեն մշակել, ասել է քաղաքական գործիչը՝ սխալների շարքում նշելով նաև վերջին տարիներին իշխանությունների վարած արտաքին քաղաքականության անհետևողականությունը: Փոխանցում է ТАСС-ը:
‘