‘
Ֆրանսիական «Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելլին հայտարարել է, որ պատրաստ է կրկին կրել Իտալիայի ազգային հավաքականի մարզաշապիկը:
-Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու Անտոնիո Կոնտեն ինձ չհրավիրեց հավաքական։ Այն ժամանակ ես իրոք վատ մարզավիճակում էի։ Թե ինչու Վենտուրան ինձ չհրավիրեց՝ հայտնի չէ։ Ես մյուս իտալացի հարձակվողներից վատ չէի խաղում։ Օրինակ՝ Անտոնիո Կանդրևան և Էդերը ինձ չեն գերազանցում, բայց, չգիտես ինչու, Վենտուրան նախապատվությունը տվեց նրանց։ Նույնիսկ Դի Բիաջիոն չնկատեց իմ խաղը։ Հուսով եմ` ամռանը որևէ արժանավոր մասնագետ կգլխավորի Սկուադրա Աձուրան։ Ցավալի է, որ Իտալիան չի մասնակցելու մունդիալին, և դա Վենտուրայի մեղքն է։ Ես պատրաստ եմ հանդես գալ Իտալիայի հավաքականում։ Հաջորդ խոշոր մրցաշարը 2020 թվականի Եվրոպայի առաջնությունն է։ Ես պետք է այնտեղ լինեմ։ Կլինի նաև Ազգերի լիգան, բայց ես դեռ այդ մրցաշարը լուրջ չեմ ընդունում,- նշել է Մարիո Բալոտելլին։
‘