‘Մարիո Գյոտցե. «Մենք ռևանշ չենք փնտրում»’

865

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն նշել է, որ ինքն ու թիմակիցները սպասվող՝ Իսպանիա-Գերմանիա ընկերական հանդիպման ժամանակ չեն պատրաստվում ռևանշ վերցնել Իսպանիայի հավաքականից 2008 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակչի և 2010 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչի համար:

«Այդ խաղերն ընդհանուր ոչինչ չունեն Իսպանիայի հավաքականի դեմ սպասվող հանդիպման հետ: Մենք ռևանշ չենք փնտրում: Ռևանշ ինչի՞ համար: Գերմանիայի հավաքականը հիմա աշխարհի չեմպիոնն է»,- Գյոտցեի խոսքերն է մեջբերում Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 

Նախորդ հոդվածը‘Հրդեհի ժամանակ շոգեբաղնիքում եղել են համերգի կազմակերպիչները. ՄՀՀ ներկայացուցիչ’
Հաջորդ հոդվածը‘Իկեր Կասիլյաս. «Սա վերջին երկու աշխարհի առաջնությունների չեմպիոնների հանդիպում է»’