‘
Գերմանական «Շտուտգարտի» հարձակվող Մարիո Գոմեսը պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականից հեռանալու մասին: Այդ մասին 33-ամյա ֆուտբոլիստը գրել է ֆեյսբուքյան էջում:
Մարիո Գոմեսը 2007 թվականից էր հանդես գալիս Գերմանիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 78 հանդիպում եւ խփել 31 գոլ: Նա Բունդեսթիմի կազմում հանդես եկավ նաեւ Ռուսաստանում այս ամռանը կայացած աշխարհի առաջնությունում, որում գերմանացիները չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը:
‘