35-ամյա խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչն ավարտեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ Այդ մասին նա հայտնել է Ինստագրամի էջում արած գրառումով։
Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հանդես է եկել «Մարսոնիայում», «Զագրեբում», «Դինամո Զագրեբում», «Վոլֆսբուրգում», «Բավարիայում», «Աթլետիկոյում», «Ալ Դուհաիլում» եւ «Միլանում»։
Նա Խորվաթիայի եռակի, Գերմանիայի կրկնակի, Իտալիայի հնգակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն, 2018թ․ աշխարհի առաջնության փոխչեմպիոն։