‘Մարկեդոնով. Եթե Հայաստանում հուզումներ լինեն, ապա դրանք կծագեն սեփական իշխանությունից զգալի դժգոհության պատճառով ‘

818

Հայ փորձագիտական հանրության շատ ներկայացուցիչներ Ռուսաստանի կողմից Մաքսային միության անդամության պարտադրումը Հայաստանին համարում են Մոսկվայի և Կիևի փոխհարաբերությունների հետևանք: ԱրմԻնֆո գործակալությանն այդպիսի կարծիք է հայտնել վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը` մեկնաբանելով Հարավային Կովկասի երկրների արձագանքը Ուկրաինայում առկա իրավիճակին: «Չնայած պաշտոնական Երևանի լռությանը` փորձագետները կարծում են, որ իր եվրասիական ինտեգրումը Հայաստանը պետք է պայմանավորեր հատուկ պայմաններով, որոնք ենթադրեին Մոսկվայի կողմից արտոնություններ: Այդուհանդերձ, Ռուսաստանին և Մաքսային միության անդամությունը քննադատողները Հայաստանում առայժմ շատ չեն: Քիչ են նաև Մայդանը համակրող ուժերը: Ուստի, եթե Հայաստանում հուզումներ լինեն, ապա դրանք կծագեն սեփական իշխանությունից զգալի դժգոհության պատճառով, այլ ոչ թե` ուկրաինացիների օրինակով ոգեշնչումից»,- ընդգծել է վերլուծաբանը:

 

Նախորդ հոդվածը‘Կինը հանձնել է ամուսնու պայթուցիկը, որից հետո վերջինս բերման է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինական ճգնաժամ. Քերին հետաձգել է հանդիպումը Պուտինի հետ’