‘
Մնալով կարևոր աշխարհաքաղաքական թեմա` Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես ստվերում է հայտնվել: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ, վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը: «Բնականաբար, առաջին հերթին դա պայմանավորված է Ուկրաինայում չհանդարտվող դիմակայությամբ: Այդ պատճառով ղարաբաղյան հակամարտությունն այսօր հետխորհրդային տարածությունում Արևմուտքի և Ռուսաստանի փոխհարաբերությունների դինամիկայի վրա ազդող գլխավոր գործոն չէ»,- նշել է նա:
Ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ նվազել է նաև Թուրքիայի հետաքրքրությունը` կապված ներքին մրրկայնության և Մերձավոր Արևելքի վրա Անկարայի կենտրոնացվածության հետ: Իրանը, ընդհակառակը, ԱՄՆ և Եվրամիության հետ հարաբերությունների նոր «վերաբեռնում» է ապրում: Լեռնային Ղարաբաղը ստվերում է հայտնվել նաև Իրանի համար, որը ձգտում է Արևմուտք-Ռուսաստան վատթարացող փոխհարաբերությունների պայմաններում զբաղեցնել եվրոպական էներգետիկ շուկայի հատվածը: Հենց դրանով է բացատրվում ուկրաինական ճգնաժամի համատեքստում եվրասիական ուղղությամբ չեզոքություն պահպանելու ԻԻՀ ձգտումը: Այնուամենայնիվ, Մարկեդոնովի կարծիքով, այս անդորրը ոչ ոքի չպետք է մոլորության մեջ գցի` հաշվի առնելով հետխորհրդային տարածությունում մշտական փոխատեղումները:
‘