‘Մարկեդոնով. Ղրիմի` Ռուսաստանի կազմի մեջ մտնելը խաչ դրեց ԱՊՀ վրա’

772

Ղրիմի`Ռուսաստանի կազմի մեջ մտնելը խաչ դրեց ԱՊՀ վրա, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել հայտնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:

«Հիշյալ ինտեգրացիոն նախագիծը հիմնվել է ԽՍՀՄ փլուզման հետևանքով հետխորհրդային տարածությունում ձևավորված սահմանների ճանաչման վրա: Այսպիսով`ուկրաինական ճգնաժամը զգալիորեն փոխեց ոչ միայն Ուկրաինան, այլ նաև` նախկին ԽՍՀՄ սահմանների շրջանակներում ողջ տարածությունը: Այնուամենայնիվ, այդ ինտեգրացիոն նախագծի վախճանը ձգձվում էր տարիներ, քանի որ ԱՊՀ-ից դուրս գալու նախադեպ ստեղծվել էր 2008 թ. Վրաստանի կողմից`  08.08.08 պատերազմից հետո»,- նշել է նա:

Ըստ վերլուծաբանի, 2014 թ. ուկրաինական ճգնաժամն ավելի բարձր մակարդակի հասցրեց եվրոպական և եվրասիական ինտեգրման նախագծերի միջև մրցակցությունը, ինչի արդյունքում Վրաստանը, Մոլդովան, իսկ հետո նաև Ուկրաինան ԵՄ հետ Ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, իսկ Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը`Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը ընտրեցին: 

Նախորդ հոդվածը‘Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը կցուցադրվի Երևանում’
Հաջորդ հոդվածը‘Հարկայինը սահմանամերձ Ճամբարակում ՓՄՁ-երից կամայական գումարներ է պահանջում’