‘Մարկեսը նոկաուտի ենթարկեց լեգենդար Պակյաոյին. Հանդիպման տեսագրությունը’

743

Այսօր գիշերը Լաս-Վեգասում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի վերջին ժամանակների ամենասպասված եւ ինտրիգային մենամարտը: Հանդիպեցին WBO վարկածով կիսամիջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի Մենի Պակյաոն եւ թեթեւ քաշային կարգում WBO աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Խուան Մանուել Մարկեսը: Սա նրանց չորրորդ մենամարտն էր, որոնցից երկուսում` մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվել էր Պակյաոյին, մեկ հանդիպում ավարտվել էր ոչ-ոքի:

Մենամարտը լարված եւ դրամատիկ ընթացք ունեցավ: Երրորդ ռաունդում Մարկեսը Պակյաոյին նոկդաունի ենթարկեց, հաջորդ ռաունդում արդեն Պակյաոն Մարկեսին նոկդաունի ենթարկեց:

Հանգուցալուծումը տեղի ունեցավ վեցերորդ ռաունդում, որի վերջնամասում Մարկեսը դիպուկ հարվածով Պակյաոյին նոկաուտի ենթարկեց, որից հետո ութ քաշային կարգերում աշխարհի նախկին լեգենդար չեմպիոնը չկարողացավ գրեթե մեկ րոպե ոտքի կանգնել:

Նշենք, որ սա 33-ամյա Պակյաոյի կարիերայում ընդամենը 5-րդ պարտությունն է` 59 մենամարտերում, իսկ վերջին անգամ նա նոկաուտի էր ենթարկվել1999 թվականի սեպտեմբերին:

Նախորդ հոդվածը‘London Chess Classic. Միայն ոչ-ոքիներ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ նախագահի թեկնածուների գրանցումը կսկսվի հունվարի 4-ին’