‘Մարկոս Պիզելի. Նոր փառավոր էջ գրեցինք’

610

Կրասնոդարի «Կուբանի»  հարձակվող Մարկոս Պիզելին մեկնաբանել է Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Կուբանի» նկատմամբ տարած հաղթանակը՝ (1:0): Հիշեցնենք, որ միակ գոլի հեղինակը հենց Պիզելին է:

«Այսօր առանց չափազանցության մեր ակումբի պատմության նոր փառավոր էջ գրեցինք: Մենք գիտեինք, որ մինչ այժմ «Կուբանը» երբեւիցե դուրս չէր եկել Գավաթի ¼ եզրափակիչ, եւ գոհ ենք, որ մեր երկրպագուների առջեւ նման կարեւոր խաղում հաղթանակ տարանք:

Վերջին ամսում ես այնքան էլ հաճախ չեմ խաղացել, այդ իսկ պատճառով մարզումներին շատ էի աշխատում, որպեսզի խաղադաշտ դուրս գալու հնարավորություն ստանամ: Մարզիչը ինձ վստահեց մեկնարկային կազմում, եւ ուրախ եմ նրա ընտրությունը արդարացնելու համար:

Մենք ավելի շատ պահեր ունեինք, քան՝ մրցակիցը: Մի քանի անգամ պաշտպանությունում թերացումներ եղան, սակայն դա խաղի լարվածության պատճառով էր, այլ ոչ թե՝ մրցակցի խաղի: Գոլ խփելով, մենք թոթափեցինք լարվածությունը, կարող էինք մի քանի անգամ էլ աչքի ընկնել, բայց մեկ գոլն էլ բավականացրեց հաղթանակի եւ երկրպագուներին ուրախացնելու համար»,- Պիզելիի խոսքն է մեջբերում «Կուբանի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Սովորական ցինիզմ. Սիրիահայերին օգնելու փոխարեն` հայտնաբերել Սփյուռքի ներուժը ‘
Հաջորդ հոդվածը‘Գուրգեն Մարտիրոսյան. Դեղամիջոցների գները վերջին մեկ ամսում աճել են 1,3%-ով ‘