‘Մարկոտի․ Հենրիխ Մխիթարյանը լիովին առողջ չի եղել’

2557

Lրագրող Գաբրիել Մարկոտիի* ունեցած տեղեկատվության համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքով է մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիին (1:2):

«Ինձ տեղեկացրել են, որ Մխիթարյանը լիովին առողջ չի եղել։ Նա ավելի վաղ վնասվածք էր ստացել հավաքականի կազմում, իսկ այսօր ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիախմբ) հետազոտություն կանցնի։ Սա կարող է բացատրել առաջին կեսում ցուցադրած խաղի մակարդակը»,-գրել է Մարկոտին «Twitter»-ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել օգոստոսի 31-ին կայացած Չեխիա-Հայաստան (3:0) ընկերական հանդիպման ժամանակ։ Ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել էր ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ, որի ապաքինման համար սովորաբար պահանջվում է 10 օր։

* Գաբրիել Մարկոտին հոդվածներ է գրում «The Times», « ESPN», «Corriere dello Sport» պարբերականների համար։

Նախորդ հոդվածը‘«Մարսելը» հետաքրքրվում է Շվայնշտայգերի ծառայություններով’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի ավագանու ընտրություններում Կոնգրեսի ծրագիրը’