‘Մարկո Մատերացի. Բալոտելին մեծ երեխա է’

953

«Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին ի կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելիի՝ «Միլան» հնարավոր տեղափոխության մասին: Մատերացիի խոսքով, հարձակվողի տեղափոխությունը իտալական ակումբը մեծ հաջողություն կլիներ:

«Բալոտելին մեծ երեխա է: Նա սիրում է չարաճճիություններ անել: Սակայն Ալեգրիի համար Բալոտելիի տեղափոխությունը «Միլան» մեծ հաջողություն կլիներ: Մարիոն անհավանական ներուժ ունի: Նա հրաշալի հարձակվող է: Ճիշտ է, չեմ կարծում, թե Միլանից նրա մոտ հաճելի տպավորություններ են մնացել»,- Մատերացիի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Մի «տխմար, շատ վատ ու անհեթեթ», բայց չափազանց անկեղծ ու նազելի խոստովանության առիթով’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ. Ղազախստանում կործանված օդանավում ՀՀ քաղաքացիներ չկան’