‘Մարկո Ռոյս. «Հուսով եմ, որ Հենրիխ Մխիթարյանը չի հեռանա»’

898

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսն անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, որի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» եւ Լոնդոնի «Արսենալը»:

«Երեւում է, թե այս մրցաշրջանում Մխիթարյանն իրեն որքան լավ է զգում  «Բորուսիայում», եւ ինչքան դրական է դա անդրադառնում նրա խաղի վրա: Հուսով եմ, որ Մխիթարյանը, ինչպես նաեւ Հումելսն ու Գյունդոգանը կմնան մեր թիմում»,-  Ռոյսի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը: Այս մրցաշրջանում նա գերմանական ակումբի կազմում 20 գոլի եւ 18 գոլային փոխանցման հեղինակ է դարձել բոլոր մրցաշարերում:

Նախորդ հոդվածը‘Կասիլյաս. «Բնականաբար, ցանկանում եմ՝ «Ռեալը» հաղթի» ‘
Հաջորդ հոդվածը‘Բուֆոն. «Եթե նույնիսկ ինձ կրկնապատիկ վարձատրեին, միևնույն է, «Յուվեից» չէի հեռանա»’