‘Մարկո Ռոյս. «մենք աշխատում ենք, սակայն մենք բավարար չափով չենք հավատում ինքներս մեզ և դրանում է մեր խնդիրը» ‘

923

Բորուսիայի առաջատար Մարկո Ռոյսը Գերմանիայի առաջնության հերթական տուրում «Հանովերից» կրած պարտությունից հետո (0:1) խոսել է թիմում առկա հոգեբանական ծանր իրավիճակի մասին:

«Մենք 90 րոպե լավ էինք խաղում, սակայն արդյունքում ոչ մի միավոր չվաստակեցինք։ Այստեղ կարեւոր է հոգեբանական գործոնը։ Ակնհայտ է, որ մենք աշխատում ենք, սակայն մենք բավարար չափով չենք հավատում ինքներս մեզ և դրանում է մեր խնդիրը։ Մենք կրկին պետք է սկսենք հաճույք ստանալ խաղից, և այդ ժամանակ գոլեր կլինեն։ Սակայն խնդիրը նրանում է, որ մենք քիչ ժամանակ ունենք։ Արդեն բավարար թվով հանդիպումներ ենք անցկացրել, սակայն քիչ միավոր ունենք»,- Ռոյսի խոսքերն է մեջբերում «Tuttomercatoweb.com»-ը։ 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը դիտորդական թռիչքներ է իրականացնում Թուրքիայի տարածքի վրա’
Հաջորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.500 մլն դոլար ‘