‘
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը մեկնաբանել է ակումբը փոխելու հնարավորությունը 2019 թվականին գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո։
-Իմ ծառայություններով արտասահմանյան 4-5 ակումբ է հետաքրքրված։ 2019 թվականի մայիսին կդառնամ 30 տարեկան, և դա կլինի իմ վերջին մեծ պայմանագիրը և ինչ-որ նոր բան փորձելու վերջին հնարավորությունը,- Ռոյսին է մեջբերում GQ-ն։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռոյսին ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»։
— Անկեղծ կլինեմ։ Ես չգիտեմ, թե որտեղ կհայտնվեմ։ Այս պահին ինձ լավ եմ զգում Դորտմունդում և չեմ մտածում այն մասին, թե ինչ տեղի կունենա 2019 թվականին,- հավելել է Ռոյսը։
Կիսապաշտպանը հանդես է գալիս «Բորուսիայում» 2012 թվականից, խփել է 89 գոլ բոլոր մրցաշարերում։
‘