‘Մարկո Ռոյս.«Սկզբի համար ամենակարևորը միավորներ վաստակելն է, ինչի արդյունքում մենք դարձյալ վստահություն ձեռք կբերենք»’

588

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հայտարարել է, որ ապաքինվել է ծնկի վնասվածքից: Նա նշել է, որ Յուրգեն Կլոպի սաները տրամադրված են լավ անցկացնել մրցաշրջանի երկրորդ փուլը:

««Բորուսիա»-ն լուրջ ծրագրեր ունի: Սկզբի համար ամենակարևորը միավորներ վաստակելն է, ինչի արդյունքում մենք դարձյալ վստահություն ձեռք կբերենք:

Ինչ վերաբերում է վնասվածքիս, ապա ես գոհ եմ վերականգնման ընթացքից: Այժմ կարող եմ մարզվել թիմի հետ: Իհարկե, դեռ որոշ չափով ապաքինվելու կարիք ունեմ»,- Bild-ը մեջբերում է Ռոյսի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Գյումրի են ժամանել մեծ թվով ոստիկաններ՝ Վ. Գասպարյանի գլխավորությամբ — «Ցայգ»’
Հաջորդ հոդվածը‘Պելեգրինի.«Բայց ինձ համար դժվար է պատկերացնել «Բարսելոնա»-ն առանց Մեսսիի»’