‘Մարկ Սաղաթելյանի վիճակը ծայրահեղ ծանր է’

1722

Հայտնի հաղորդավար և դերասան Մարկ Սաղաթելյանն այսօր ծանր վիճակում տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում են «Նաիրի» բժշկական կենտրոնի մեր աղբյուրները՝ Սաղաթելյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա մոտ չեն գործում կենսական նշանակության մի քանի օրգաններ: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Բժշկական կենտրոնից News.am-ին հայտնել էին, որ Սաղաթելյանի մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունիսիn Երեւանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում Մարկ Սաղաթելյանը և պրոդյուսեր Գրիգոր Նազարյանy վթարի էին ենթարկվել: Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել էր նրա կոնք-ազդրային հոդը:

Նախորդ հոդվածը‘Դիրքերում անզգուշության հետեւանքով վիրավորված զինվորի վիճակը շարունակում է ծանր մնալ’
Հաջորդ հոդվածը‘Օսիպյանն ու իր 172.2-ը’