Մարոկկացի զինծառայողը ուկրաինական քաղաքացիություն ունի

117

ԴԺՀ-ում մահապատժի դատապարտված մարոկկացի Բրահիմ Սաադունի հայրը հաստատել է, որ որդին ուկրաինական քաղաքացիություն ունի։

Այդ մասին, ինչպես հաղորդել է Maghreb Arabe Presse լրատվական գործակալությունը, հայտարարել է Կիևում թագավորության դեսպանատան աղբյուրը։

«Բրահիմ Սաադունը, որն ուկրաինական բանկում ծառայության է անցել կամովին, ներկայումս գտնվում է կալանքի տակ մի պետական կազմավորումում, որը չեն ճանաչել ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ Մարոկկոն»,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։

Կիևում թագավորության դեսպանատան աղբյուրի խոսքով՝ «Սաադունը գերի է վերցվել՝ լինելով ուկրաինական կառավարական բանակի համազգեստով, որպես Ուկրաինայի ՌԾՈՒ ստորաբաժանման անդամ»։

ԴԺՀ-ի դատարանը մահապատժի է դատապարտել երկու բրիտանացիների և մարոկկացի Սաադունին՝ որպես վարձկաններ ուկրաինական զինված կազմավորումներում ռազմական գործողություններին մասնակցելու մեղադրանքով։ Դատական կոլեգիայի նախագահը դատավճիռը հրապարակելուց հետո ասել է, որ դատապարտյալները ներման իրավունք ունեն, նաև կարող են բողոքարկել դատավճիռը մեկ ամսվա ընթացքում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը5 փոխարինումների կանոնը դարձավ մշտական
Հաջորդ հոդվածըԷրլինգ Հոլանդ․ Ծնվել եմ Անգլիայում եւ միշտ եղել եմ «Մանչեսթեր Սիթիի» ֆանատը