Մարոկկոյի թիմը 25 միլիոն դոլար պարգեւավճարը կնվիրաբերի երկրի աղքատ ընտանիքներին

279

Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստները աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հասնելու համար ստացած բոլոր մրցանակային գումարներն ու պարգեւավճարները կնվիրաբերեն երկրի աղքատ ընտանիքներին, հաղորդում է ESPN-ը։

ՖԻՖԱ-ից, Աֆրիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիայից, ազգային ֆեդերացիայից եւ հովանավորներից ստացած ընդհանուր գումարը հասնում է 25 միլիոն դոլարի։

Մարոկկոյի հավաքականը դարձավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հասած առաջին աֆրիկյան թիմը։

Նախորդ հոդվածըԹալիբները կանանց արգելել են համալսարան հաճախել
Հաջորդ հոդվածըԱրգենտինայում կարող է թողարկվել Մեսսիի պատկերով թղթադրամ