‘Մարչեսթրյան դերբիում պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»(տեսանյութ)’

1165

Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» ընդունեց «Մանչեսթեր Սիթիին»:

Հյուրերն արագորեն առաջ անցան հաշվի մեջ, 8-րդ րոպեին Սերխիո Ագուերոն բացեց հաշիվը: Սակայն մանկունյանցիները հետագա րոպեների ընթացքում 4 անգամ գրավեցին Ջո Հարթի դարպասը, աչքի ընկան Էշլի Յանգը,Մարուան ՖելայնինԽուան Մատան ու Քրիս Սմոլինգը:

Հյուրերը 89-րդ րոպեին նույն Ագուերոյի ջանքերով կարողացան կրճատել հաշվի տարբերությունը:

«Յունայթեդի» ֆուտբոլիստները հաղթեցին 4-2 հաշվով ու վաստակեցին 65 միավոր` ամրապնդվելով 3-րդ տեղում: Լուի վան Գալի սաները մեկ միավորով են զիջում երկրորդ տեղում ընթացող «Արսենալին»: Իսկ «Մանչեսթեր Սիթին» 61 միավորով 4-րդն է:

 

ՄԱՆՉ. ՅՈՒ. – ՄԱՆՉ. Ս.

4-2 (2-1)

MC

 

0-1՝ Սերխիո Ագուեռո 8՛, 1-1՝ Էշլի Յանգ 14՛, 2-1՝ Մարուան Ֆելայնի 27՛, 3-1՝ Խուան Մատա 67՛, 4-1՝ Քրիս Սմոլինգ 73՛, 4-2՝ Սերխիո Ագուեռո 89՛

 

ՄԱՆՉ. ՅՈՒ.. 1.Դավիդ Դե Խեա, 4.Ֆիլ Ջոնս (5.Մարկոս Ռոխո, 75), 12.Քրիս Սմոլինգ, 8.Խուան Մատա (7.Անխել Դի Մարիա, 81), 16.Մայքլ Քերիկ, 17.Դեյլի Բլինդ, 18.Էշլի Յանգ, 21.Անդեր Էռերա, 25.Անտոնիո Վալենսիա, 31.Մարուան Ֆելայնի (9.Ռադամել Ֆալկաո, 83), 10.Ուեյն Ռունի

ՄԱՆՉ. Ս.. 1.Ջո Հարտ, 4.Վենսան Կոմպանի (20.Էլյակիմ Մանգալյա, 46), 5.Պաբլո Սաբալետա, 22.Գաել Կլիշի, 26.Մարտին Դեմիկելիս, 7.Ջեյմս Միլներ (8.Սամիր Նասրի, 63), 15.Խեսուս Նավաս (18.Ֆրենկ Լեմպարդ, 74), 21.Դավիթ Սիլվա, 25.Ֆերնանդինյու, 42.Յայա Տուռե, 16.Սերխիո Ագուեռո

 

Զգուշացում՝ Ջեյմս Միլներ 24՛ (Մ), Դավիթ Սիլվա 34՛ (Մ), Վենսան Կոմպանի 44՛ (Մ)
Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ (Անգլիա)

 

58

ԳՆԴԱԿԻ %

42

11 (7)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

10 (3)

9

ՏՈՒԳԱՆՔ

16

1

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

5

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘Ծանրամարտ.Սմբատ Մարգարյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր’
Հաջորդ հոդվածը‘Ինյեստան հորդորում է վերլուծել սխալները և առաջ շարժվել ‘