‘Մարսելի դատախազ. Օդաչուն հատուկ փորձել է վայրէջք կատարել Ալպերի վրա’

1244

Մարսելի դատախազ Բրայս Ռոբինը հայտարարել է, որ «Germanwings» ավիաընկերության «Airbus A320»-ի երկրորդ օդաչուն միայնակ է կառավարել ինքնաթիռը եւ ինքնակամ որոշել է վայրէջք կատարել լեռնային տարածքում: Օդաչուն՝ Անդրեաս Լուբիթզը, այս գործողությունն իրականացրել է այն ժամանակ, երբ գլխավոր օդաչուն դուրս էր եկել օդաչուների համար նախատեսված խցիկից եւ գնացել էր լվացարան: Ինչպես ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք, «Սեւ արկղերից» ստացված տեղեկությունների համաձայն՝ վերադառնալով՝ օդաչուն մի քանի անգամ թակել է դուռը, սակայն ոչ մի պատասխան չի եղել: Նա անգամ փորձել է ջարդել այն:

Ինչպես նշում է դատախազը, երկրորդ օդաչուն՝ Անդրեաս Լուբիթզը, փոխել է ինքնաթիռի կառավարման ռեժիմը եւ վայրէջքի  տարել Ալպերում: Բրայս Ռոբինը վերջինիս մեղադրել է միտումնավոր կերպով ինքնաթիռը ոչնչացման տանելու մեջ: 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. 12-ամյա կրթության պարտադրանքը լուրջ խնդիրներ է առաջացնելու ոլորտում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիան ռազմական գործողություն է սկսել Եմենում’